ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԹԵՎԿԱՊԸ ՝ ՍՊԵՐՑՅԱՆԻՆ

15:07 - 07 Նոյ, 2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի թևկապը այսուհետ  կկրի  Ռուսաստանի չեմպիոն  «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 

Ինչպես հայտնի է, հավաքականի այժմ արդեն նախկին ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով և  չի կարողանա  մասնակցել  մեր ընտրանու  առաջիկա հանդիպումներին:  

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու խաղում ՀՀ ազգայինը սեփական հարկի տակ, նոյեմբերի 13-ին կհյուրընկալի Հունգարիայի, իսկ  երեք օր անց՝  մրցակցի դաշտում կխաղա Պորտուգալիայի հավաքականի հետ:

 

Այլ նորություններ