
Տրվեց Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի B խմբի մրցաշարի մեկնարկը: ՀՀ տղամարդկանց հավաքականը Բուլղարիայի Բոտևգրադ քաղաքում մրցեց այդ երկրի ընտրանու հետ:
Հանդիպման ընթացքում դիտարժան պահերը քիչ չէին: Առանձին դրվագներում անհատական վարպետությամբ փայլեցին նաև մեր տղաները: Նրանցից դիպուկությամբ աչքի ընկավ Անդրե Սպայթ Մկրտչյանը, որը վաստակեց 37 միավոր: Այնուամենայնիվ, 10 միավորի առավելությամբ հաղթեցին տանտերերը՝ 98:88:
Հայաստանի խաղացողներից տպավորիչ գործողություններով աչքի ընկավ նաև Դանիել Կիրակոսյանը («Տեմպ-ՍՈՒՄԶ», Ռուսաստան):
Առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 30 –ին, ՀՀ հավաքականը Երևանում կհյուրընկալի Նորվեգիայի բասկետբոլիստներին: