ՁՄԵՌԱՅԻՆԻ ՋԱՀԱԿԻՐ ԵՆ ՆԱԵՎ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ

11:07 - 03 Դեկ, 2025

«Միլանի», «Յուվենթուսի» և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը ընտրվել է 2026թ. Իտալիայում անցկացվելիք  ձմեռային օլիմպիական խաղերի ջահակիր: Այս մասին հայտնում է Միլան և Կորտինա դ'Ամպեցցո խաղերի մամուլի ծառայությունը:

Ջահակիրների թվում է նաև հայտնի ֆուտբոլիստ Ալիսիա Լեմանը, որը ներկայումս խաղում է իտալական «Կոմո» ֆուտբոլային ակումբի կանանց թիմում: Իբրահիմովիչը նույնպես ապրում է Իտալիայում և աշխատում է «Միլանում»:

Նշենք, որ ձմեռային օլիմպիական խաղերը նախատեսված են 2026թ.  փետրվարի 6- 22-ը:

Այլ նորություններ