ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

10:27 - 05 Դեկ, 2025

Դուբայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունը  հաղթանակով սկեսեցին մեր պատվիրակները:

Արարատ Հարությունյանը / 71 կգ / համոզիչ առավելությամբ իր օգտին գրանցեց  Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի հետ կայացած մենամարտը: Նա   բոլոր երեք ռաունդներում գերազանց գործեց, իսկ երրորդում ՝  նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Հաղթանակ շնորհվեց նաև Վախթանգ Հարությունյանին / 75 կգ /  և  Նարեկ Մանասյանին  / 92 կգ /: Նրանց մրցակիցները ավելորդ քաշի պատճառով զրկվեցին ռինգ ելնելու իրավունքից:  

Այսօր մեկնարկի կելնեն Հովհաննես Բաչկովը, Արմեն Մաշակարյանը / երկուսն էլ ՝ 67 կգ / և Արտուշ Հովհաննիսյանը / 80 կգ /:

Այլ նորություններ