ՀԱՎԱՏԱԼ, ՊԱՏԿԱՆԵԼ, ԴԱՌՆԱԼ

10:47 - 05 Դեկ, 2025

<< Բրիսբեն  -2032 >>  -ի կազմկոմիտեն  պաշտոնապես ներկայացրել է ամառային 35 –րդ  խաղերի տեսլականը՝ հավատալ, պատկանել, դառնալ, որը  սահմանում է  Ավստրալիայում նախատեսված  օլիմպիական և պարալիմպիկ խաղերը  ուղղորդող նպատակը։

Լայնածավալ խորհրդակցությունների միջոցով տեսլականի ձևավորմանը նպաստել են ավելի քան 6000 ավստրալացիներ, այդ թվում՝ շուրջ  3000 մարդ՝  Քվինսլենդից, որը մարզահանդեսը հյուրընկալող նահանգն է։

Տեսլականը շեշտը դնում է հավատի, պատկանելության և դառնալու վրա՝ արտացոլելով սպորտի ուժը, ներառականությունը, հնարավորությունները և ազգային ինքնությունը: Այն ուրվագծում է, թե խաղերը ինչպես  կարող են  ոգեշնչել համայնքներին, ամրապնդել ազգային հպարտությունը և երկարատև օգուտներ բերել երկրին:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)  << Բրիսբեն - 2032 >> -ի համակարգող հանձնաժողովի նախագահ Միքաելա  Ջավորսկին  ողջունել է կազմակերպիչների   մոտեցումը.  <<Տեսլականը համարձակ է և արտացոլում է Քվինսլենդի բնակիչների ջերմությունն ու դինամիզմը, որով նրանք պատրաստվում են  աշխարհին ներկայանալ  իրենց խաղերով >>, - ասել է  նա։

Հիմնական համոզմունքներն են`  հավատալ սպորտի ուժին և ավստրալական ոգուն: Դրանք միասին բացահայտում են անսահման ներուժ, համառություն՝ առաջ գնալու համար:

Պատկանել՝  որտեղ բոլորը ողջունում  են համաշխարհային գլխավոր մարզահանդեսը, որին  գովաբանում, որով ուրախանում է ամեն ոք:  

Դառնալ՝  օգտագործելով խաղերի կախարդանքը՝  դառնալ ավելի ուժեղ՝  նոր և  հետաքրքիր դարաշրջան մտնելու համար։

2032 թ. օլիմպիական խաղերը նախատեսված են  հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, որին կհաջորդի պարալիմպիկը՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։

 

Այլ նորություններ