
Ինչպես հայտնի է, ՄՕԿ - ը Ֆրանսիայի Ալպերը ճանաչել է 2030 թ. ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք:
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը օրերս ավարտել է իր առաջին այցը մարզահանդեսը հյուրընկալող քաղաք և հաստատել է նախապատրաստական աշխատանքների կայուն առաջընթացը:
Ստուգատեսի համակարգող հանձնաժողովի նախագահ Պիեռ-Օլիվիե Բեքերս-Վիեժանը նկարագրել է հայեցակարգը. «Խաղերը կմիավորեն տարածաշրջանի ձմեռային մարզաձևերի ժառանգությունը նորարարության, կայունության և ապակենտրոնացված իրականացման մոդելի հետ։ Այստեղ՝ Ֆրանսիայի Ալպերում, մենք խոսում ենք օրինակելի նախագծի մասին, որը մեծապես հենվում է առկա ենթակառուցվածքների վրա: Այս մոտեցումը լիովին համապատասխանում է հյուրընկալող տարածքների նկրտումներին, իրականությանը և մարտահրավերներին»: