
Շարունակվում են ՀՀ ՊրոԲասկետ տղամարդկանց Ա-Լիգայի հանդիպումները: Հերթական մրցամարտերում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Էրեբունի» - «Արթիկ »՝ 100 : 84: Հանդիպման MVP է ճանաչվել «Արթիկի» խաղացող Դոնտե Ջագրուն, ով վաստակել է 35 միավոր, կատարել 11 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում:
«Օլիմպավանը» առավելության է հասել Phoenix Perception-ի նկատմամբ՝ 91 : 84: Հանդիպման MVP է ճանաչվել օլիմպավանցի Կադարիուս Բագետը, ով վաստակել է 27 միավոր, կատարել 14 ռեբաունդ և 7 արդյունավետ փոխանցում:
«Հատիսը» հաղթել է «US Titans» թիմին՝ 111:93։ Դիպուկությամբ (MVP) աչքի է ընկել հատիսցի Քեմերոն Ուոքերը, որը վաստակել է 29 միավոր, կատարել 7 ռեբաունդ և 10 արդյունավետ փոխանցում:
Այսօր Օլիմպավանում նշանակված է ԲԿՄԱ - «US Titans» մրցամարտը: