
Շարունակվում են տղամարդկանց ՊրոԲասկետ Ա-Լիգայի առաջնության հանդիպումները։ Երեկ կայացել է մեկ խաղ:
«Ուրարտուն» զգալի առավելությամբ հաղթել է «US Titans»-ին՝ 114:85։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել «Ուրարտուի» բասկետբոլիստ Ջորդան Թիլլմոնը: Նա դարձել է թրփլ-դաբլի հեղինակ, վաստակել է 33 միավոր, կատարել 10 ռեբաունդ և 10 արդյունավետ փոխանցում: