ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԱՐԳՈՎ

15:07 - 18 Օգո, 2022

Շախմատի համաշխարհային օլիմպիադան  օրեր առաջ է ավարտվել, իսկ Եվրոպայի իմաստուն խաղի առաջատար մարզուհիները կրկին կնստեն խաղասեղանների շուրջ: Այո, օգոստոսի 20 –ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, կսկսվի Եվրոպայի կանանց անհատական առաջնության  << ճակատամարտը >>:

Հայաստանից հանդես կգան վեց շախմատիստուհիներ: Նրանք են՝  հին աշխարհամասի գործող չեմպիոնուհի  Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և  Մարիա Գևորգյանը:

Մասնակիցները կխաղան 11 փուլ ՝  շվեյցարական մրցակարգով:

1 – 9 –րդ տեղեր գրավողներին իրավունք կտրվի հանդես գալ  2023թ. աշխարհի գավաթի խաղարկությունում:

Այլ նորություններ