Բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը հաղթանակով է մեկնարկել Լիվենցևի մրցաշարում

18:00 - 03 Փետ, 2016

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Լիվենցևի անվան միջազգային մրցաշարը:

Մրցումային երկրորդ օրը քառորդ եզրափակիչ դուրս եկած 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը 1:2 հաշվով պարտվեց Բելառուսի ներկայացուցչին:

Վիճակահանության արդյունքում 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից, որտեղ 2:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցչին և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Եզրափակչի ուղեգիրը Հարությունովը կվիճարկի էկվադորցի մարզիկի հետ:

Փետրվարի 3-ին ռինգ դուրս կգա նաև 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը Էկվադորի ներկայացուցիչ է:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ