ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ

11:37 - 15 Հուն, 2026

Նոր տարում Հայաստանի մարզիկներից առաջինը  պաշտոնական մրցումների կմասնակցեն հրաձիգները: Հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ նշանառուները հանդես կգան Երևանում փետրվարի 27 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: Մասնակիցները իրենց դիպուկությունը կորոշեն օդամղիչ զենքերով:

Մեզանում կայանալիք պատասխանատու այդ մրցաշարին տանտերերի  նախապատրաստությունը վաղուց է սկսվել:

Մրցաշրջանի արտագնա առաջին մրցուղերթը  Մյունխենի միջազգային մրցաշարն է, որը կմեկնարկի հունվարի 20 –ին: Մեր երկիրը կներկայացնեն յոթ մարզիկներ:

Գլխավոր մարզիչը զրույցի ժամանակ նաև ասաց, որ կարևորվում  է Չինաստանում ապրիլին նշանակված աշխարհի գավաթի խաղարկությունը: Եվ այդպես շարունակ՝  միմյանց կհաջորդեն միջազգային մրցաշարերն ու ուսումնամարզական հավաքները:

Մասնագետների և հրաձիգների  նպատակային աշխատանքների հիմքում  ընկած է  տարվա գլխավոր ստուգատեսը: Խոսքը վերաբերում է Քաթարում նոյեմբերին նախատեսված  աշխարհի առաջնությունը, որտեղ լավագույն  վեցյակում տեղ գտնողները կստանան LA - 28 օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր:  

 

Այլ նորություններ