Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան / IWF / նպատակ ունի փոփոխություն կատարել մրցումների ծրագրում: Դա բացատրվում է նրանով, որ աշխարհում մեծացել է հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ և ավելացել է պարապողների թիվը: Այդկերպ հնարավոր է կրճատել մրցումների օրերի քանակն ու ժամանակը:
Նոր տարբերակն արդեն փորձարկվել է 2024թ. Լիմայում մայիսի 22-26-ը անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մրցաշարը անցկացվել է զուգահեռաբար երկու ծանրահարթակների վրա՝ տղամարդկանց և կանանց համար:
Նման ձևաչափը թույլ է տվել ավելի արագ անցկացնել միջոցառումը, որին մասնակցում էին 277 մարզիկներ (137 տղամարդ, 140 կին):
Հնգօրյա մրցումների ընթացքին հետևող երկրպագուները վայելել են ավելի «կոմպակտ» գործողությունների հմայքը:
Հարկ է նշել, որ մասնակիցները, մասնագետները, պաշտոնյաներն ու կազմակերպիչները բարձր են գնահատել այդ նորարարությունը:
Նոր համակարգը կրկին կկիրառվի Պերուի մայրաքաղաքում՝ առաջիկա ապրիլի 30-ից մայիսի 5-ը կայանալիք պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունների համատեղ կազմակերպման ժամանակ: