
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության նախապատրաստության շրջանակներում Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Լիբանանի թիմի հետ: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով ՝ 8:3:
Նշենք, որ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Հանդիպումները կանցկացվեն հունվարի 21-ից՝ փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում:
Հայաստանի հավաքականը Կաունաս կմեկնի հունվարի 18 –ին: Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը առայժմ չի հրապարակել ֆուտզալիստների հայտացուցակը։
Մրցաշարի առաջին խաղը մերոնց մասնակցությամբ նախատեսված է հունվարի 22-ին, մրցակիցը ուկրաինացիներն են: Երկրորդ տուրում մեր թիմը կհանդիպի չեխերի, իսկ վերջին խաղում՝ լիտվացիների հետ: