ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՀ ԿՄՆԱՆ

11:47 - 21 Մայ, 2026

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվում է  Եվրոպայի կարատեի  61-րդ առաջնությունը: Զուգահեռաբար տեղի ունեցավ մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի  հերթական համաժողովը: 

Ծրագրային ելույթ ունեցավ   ՀՀ  կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: Նա  անդրադարձավ  Երևանում 2027թ. նշանակված  Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Ամեն բան արվում է ծրագրին համապատասխան:

Բանախոսն ասել է նաև, որ ինչպես 2025թ. ՀՀ մայրաքաղաքում անցկացված Հին աշխարհամասի  առաջնությունն է գոհացրել պատվիրակություններին,  այնպես էլ, հաջորդ մրցաշրջանում վստահված երիտասարդների ստուգատեսը կկազմակերպվի  ցանկալի մակարդակով ու կգոհացնի մասնակիցներին:

 

 

Այլ նորություններ