ՄՐՑՈՒՄՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ

11:17 - 20 Հուն, 2026

Տիգրան Պետոսյանի անվան շախմատի տանը անցկացվող Հայաստանի տղամարդկանց  և կանանց առաջնությունների ավարտին մնացել է երկու տուր:

Յոթ փուլից հետո տղամարդկանց մրցաշարում  4 , 5 –ական միավորով առաջատարներն են Արթուր Դավթյանը, Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:  Արամ Հակոբյանն  ունի չորս միավոր:

Կանանց պայքարում մրցաշարային աղյուսակը  վեց միավորով միանձնյա գլխավորում  է  Աստղիկ Հակոբյանը, Անահիտ Մկրտչյանն ունի 5.5 միավոր։

Նախավերջին խաղափուլի հանդիպումները նշանակված են վաղը:

Այլ նորություններ