ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

11:17 - 02 Փետ, 2026

Մայրաքաղաքի Օլիմպավանում շարունակվում են ՊրոԲասկետ Ա-Լիգայի 2025/2026 մրցաշրջանի հանդիպումները։

Հերթական խաղում «Հատիսը»  պարտության է մատնել  «US Titans»-ին՝ 154:84։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է  ճանաչվել հատիսցի  Ջամալ Քաննադին: Նա  վաստակել է  46 միավոր, կատարել 7 ռեբաունդ և 9 արդյունավետ փոխանցում:

ԲԿՄԱ - «US Titans» մրցամարտում  հաղթել են բանակայինները /160:102 /:

Դիպուկությամբ առանձնացել է  ԲԿՄԱ-ի ներկայացուցիչ  Դանիել Կիրակոսյանը: Նա  դարձել է  թրիփլ-դաբլի հեղինակ, վաստակել է  84 միավոր, կատարել  14 ռեբաունդ և 10 արդյունավետ փոխանցում։

Այս  ցուցանիշով  Կիրակոսյանը դարձել է  լիգայի պատմության ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստը:

Հանդիպումներ են կայացել նաև Հայաստանի կանանց առաջնությունում.  

 

Այլ նորություններ