
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում շարունակվում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:
Հայաստանի պատվիրակ, Եվրոպայի փոխչեմպիոն, 19 –ամյա Մամիկոն Խաչատրյանը նժույգթափերի եզրափակիչում վաստակեց 14.600 միավոր և նվաճեց արծաթե մեդալ:

Նույն մրցաձևում մեր երկրորդ պատվիրակ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը / 14.433 միավոր / ճանաչվեց չորրորդը:
Նշենք, որ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամ էին հանդես գալիս աշխարհի առաջնությունում:
Վաղը հենացատկի եզրափակիչում, մեդալի համար կպայքարի ՀՀ հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը:
Շնորհավորում ենք աշխարհի նորընծա փոխչեմպիոն, երևանցի Մամիկոն Խաչատրյանին, մարզիչներին, ՀՀ ֆեդերացիային և հաջողություններ ակնկալում հետագա մրցումներում: