ԹԻՄԱՅԻՆՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ ԵՆ

12:17 - 09 Փետ, 2026

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անունը կրողմիջազգային  37-րդ հուշամրցաշարը:  Մասնակից 14 երկրների թվում էին  նաև  Հայաստանի ազատ  և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները: Մեր պատվիրակները  թիմային պայքարում գրավել են առաջին տեղը։

Ազատ ոճայիններից  հաղթող են  դարձել 61 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Արսեն Հարությունյանը, 70 կգ Դավիթ Մարգարյանը, 74 կգ Նարեկ Հարությունյանը, 79 կգ Հրայր Ալիխանյանը, 97 կգ Կնյազ Իբոյանը և 125 կգ Խաչատուր Խաչատրյանը։ Արծաթե մեդալով բավարարվել են  են 61 կգ Մեջլում Մեջլումյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Կնյազ Իբոյանը, իսկ 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը նվաճել է  բրոնզե մեդալ:

Հունահռոմեականներից առաջինն են ճանաչվել 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Գասպար Տերտերյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը, 97 կգ Հայկ Խլոյանը, 130 կգ Արամայիս Հարությունյանը, իսկ  67 կգ Յուրիկ Հովեյանը, 72 կգ Աշոտ Խաչատրյանը, 97 կգ Ռուբեն Գևորգյանը երկրորդն են ճանաչվել: Երրորդ տեղն են  գրավել  63 կգ Արմեն Սուքիասյանը, 77 կգ Սամվել Տերտերյանը, 82 կգ Մարտիկ Պետրոսյանը և 87 կգ Գևորգ Թադևոսյանը

Այլ նորություններ