
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվել է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի հրաձգության առաջնությունը։
10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Հայկ Սարգսյանը / 18 տ. / վաստակեց 382 միավոր, գրավեց երկրորդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ։ Նա ընդամենը մեկ միավորով ետ մնաց հաղթող ճանաչված իտալացի Քուարտա Լորիսից:
Հիշեցնենք, որ մինչև 16 տարեկան հրացանակիրների ՝ 10մ օդամղիչ մրցաձևում, Դավիթ Խաչատրյանը 414,7 միավորով գրավեց առաջին տեղը, պարգևատրվեց ոսկե մեդալով ու նաև սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ: