
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տարածել է հետևյալ հաղորդագրությունը. << Մ16 կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում կշարունակի աշխատել Թադե Մարտիրոսյանը։
Նրա գլխավորությամբ Մ16 կանանց հավաքականը 2025 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն։ Նա կշարունակի գլխավորել նաև կանանց Հայաստանի ազգային հավաքականը, որն այս տարի կմասնակցի Փոքր երկրների Եվրոպայի կանանց առաջնությունը: Այն կկայանա հունիսի 23–28-ը Կոսովոյում: Մրցակիցներն են Կոսովոյի և Անդորրայի ընտրանիները։
Մ18 կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում կշարունակի աշխատել Սուրեն Արզումանյանը։Նրա գլխավորությամբ Մ18 կանանց հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոնի կոչումը։
Նշենք, որ Հայաստանի կանանց Մ16 և Մ18 հավաքականներն այս տարի կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։
Հայաստանի կանանց Մ16 հավաքականը ընդգրկված է Եվրոպայի C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Մոլդովայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։
Մ16 կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հանդիպումները կկայանան 2026 թվականի հուլիսի 7–12-ը՝ Թա-Քալիում (Մալթա)։
Կանանց Մ18 հավաքականը ընդգրկված է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Վրաստանի և Ջիբրալթարի հավաքականների հետ։
Մ18 կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հանդիպումները կկայանան հուլիսի 21–26-ը՝ Պեժայում (Կոսովո) >>։