ՄԻՔԱՅԵԼԸ ԱՌԱՋ ԱՆՑԱՎ ԳՐԵԹԵ ՎԵՑ ՏԱՍՆՅԱԿ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ

16:27 - 13 Փետ, 2026

Միլանի ձմեռային օլիմպիական խաղերում իր մրցելույթը ավարտեց նաև դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: 10 կմ ազատ ոճի 113 ներկայացուցիչներ պայքարեցին առաջատարների խմբում հայտնվելու համար: Նման նպատակով ասպարեզ ելավ նաև աշոցքցի մեր մարզիկը: Եվ նա իրեն վատ չդրսևորեց. մրցատարածությունը անցավ 23:06.4 ժամանակում և եզրագիծը հատեց 54-րդ արդյունքով:

Ինչպես ակնկալվում էր, չեմպիոնի պատվին արժանացավ սկանդինավյան երկրի մարզիկը: Նա նորվեգացի Յոհանես Կլեբոն էր, որը ցույց տվեց  20:36.2 ցուցանիշ:  Ի դեպ, սա աշխարհի 15 –ակի չեմպիոն Կլեբոյի օլիմպիական խաղերում նվաճած չեմպիոնական ութերորդ ոսկե դափնին էր:

Վաղը ՝ փետրվարի 14 –ին, մեր պատվիրակներից ասպարեզ կելնի ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Մարզաձևի ներկայացուցիչների ելույթները նշանակված են ժամը 13 . 00 –ին և 16. 30 –ին: Հավելենք, որ հաջորդ օրը ՝ փետրվարի 15 –ին, ժամը 22.45 –ին  կսկսվեն  գեղասահքի սպորտային զույգերի  մրցումները: Մեր երկիրը ներկայացնում է  Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին երկյակը: 

Այլ նորություններ