ՄԵՐ ԹԻՄԸ ՈՒՐԱԽԱՑՐԵՑ ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻՆ

11:07 - 20 Փետ, 2026

Հայաստանի ֆուտբոլի  չեմպիոն և  գավաթակիր  «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի ծրագրով, երեկ  հյուրընկալեց Հոլանդիայի  «ԱԶ Ալկմարին»։

Խաղն ավարտվեց երևանցիների հաղթանակով ՝ 1 : 0:

53-րդ րոպեին գեղեցիկ գոլով աչքի ընկավ 35-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Նրան գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի 28 -ամյա  հարձակվող Հելդեր Ֆերեյրան։

Պատասխան հանդիպումը նշանակված է փետրվարի 26-ին՝  Ալկմարում։ Այդ մրցամարտով էլ կորոշվի  1/8 եզրափակիչի ուղեգրի հարցը:

«Նոայի»  գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հետխաղյա մամուլի ասուլիսում շնորհավորել  և շնորհակալություն է  հայտնել  իր ֆուտբոլիստներին ու  երկրպագուներին։« Ես հաղթանակ չէի խոստացել, բայց խոստացել էի, որ բոլորը հպարտ կլինեն թիմով։ Կարծում եմ այս խաղից հետո բոլորը կարող են ուրախանալ իմ խաղացողներով: Համբարձումյանը իրեն լավ դրսևորեց և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում: Նա  ամբողջությամբ նվիրվեց խաղին», - ասել է մարզիչը:

 

Այլ նորություններ