
«Նոայի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբն այսօր մեկնում են Նիդեռլանդներ՝ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «ԱԶ Ալկմարի» հետ պատասխան խաղին:
Հիշեցնենք, որ նշած թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում «Նոան» Հովհաննես Համբարձումյանի միակ գոլի շնորհիվ հաղթանակ էր տարել:
Պատասխան խաղը նշանակված է փետրվարի 26-ին: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 00:00-ին: