
Ֆրանսիայի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման վերաբերյալ օրինագիծը: Այն առաջարկում է թույլատրել մարզական պատվիրակությունների անդամների ուղեբեռի ստուգումը՝ որպես դոպինգի դեմ պայքարի մաս:
Այս նախաձեռնության շրջանակներում գործող օրենքներում ընդունված փոփոխություններից մեկը վերաբերում է սպորտային օրենսգրքին, որը սահմանում է հակադոպինգային գործակալության աշխատակիցների լիազորությունները:
Առաջարկվում է ավելացնել կետ, որը թույլ կտա մասնագետներին «անցկացնել ուղեբեռի տեսողական ստուգում և, սեփականատիրոջ համաձայնությամբ, կատարել մանրակրկիտ խուզարկություն»:
Ֆրանսիայի հակադոպինգային գործակալությունը այս միջոցը համարում է «աննախադեպ»՝ համաշխարհային մասշտաբով: Ինչպես ասվում է պարզաբանման մեջ, մինչ այժմ քննիչները կարող էին խուզարկել «մարզական տարածքները որպես հետաքննության մաս կամ տնային տարածքները՝ դատավորի թույլտվությամբ»: Բայց իրավունք չունեին «պարզապես տեսողականորեն ստուգել ուղեբեռի ստուգումը»: Այս միջոցը կարող է կիրառվել միայն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և հանրային ճանապարհներին արդեն իսկ բացված հետաքննության շրջանակներում:
2030թ. օլիմպիական խաղերը նախատեսվում է անցկացնել Ֆրանսիայի երկու շրջաններում՝ Օվերն-Ռոն-Ալպերում և Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուրում։