ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

15:27 - 25 Փետ, 2026

Հայաստանի  լողի հավաքականի  13 առաջատարներ ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորում: Գլխավոր մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ բարելավվեցին  մարզիկ – մարզուհիների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականության որակները:

Պարապմունքները  այժմ շարունակվում են տեղերում: Իսկ երկրի գլխավոր թիմի կազմը կորոշվի Երևանում ապրիլի 23 -25 –ը անցկացվելիք հանրապետական առաջնությունում:

Լավագույնները կմասնակցեն տարվա միջազգային կարևոր ստուգատեսներին:  

 

Այլ նորություններ