
Ավարտվել են տղամարդկանց ՊրոԲասկետ Ա-Լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները:
«Հատիսը» երկրորդ հաղթանակն է տարել «Օլիմպավանի» նկատմամբ՝ 96:79։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է (MVP) ճանաչվել հատիսցի Դենի Սմիթը: Նա վաստակել է 18 միավոր, կատարել 14 ռեբաունդ և երեք արդյունավետ փոխանցում:
«Ուրարտուն» երկրորդ խաղում առավելության է հասել «Էրեբունիի» նկատմամբ՝ 89:84:
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել «Ուրարտուի» բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը, որը վաստակել է 26 միավոր, կատարել վեց ռեբաունդ և չորս արդյունավետ փոխանցում:
Այսպիսով չեմպիոնի կոչման համար կպայքարեն «Հատիսն» ու «Ուրարտուն»: