Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլը:
Հակոբ Սերոբյանի ղեկավարած ՀՀ հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե պարգև:
Երիտասարդների աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը հավասարը չունեցավ նժույգթափերում ու 14.633 միավորով հաղթող ճանաչվեց:
Բրոնզե մեդալակիր դարձան նաև Արթուր Ավետիսյանը /օղակներ / և Արթուր Դավթյանը / հենացատկ /:
Ապրիլի 14-20-ը Քաթարի Դոհա քաղաքում կկայանա աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլը: Մեր երկիրը կներկայացնի Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան և Համլետ Մանուկյան քառյակը: