
Մայրաքաղաքի Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան միջազգային հինգերորդ հուշամրցաշարը:
Հայտավորված են յոթ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ղրղզստանի և Հայաստանի մինչև 20 տարեկան 140 ազատ ոճի ըմբիշներ:
Մրցաշարը անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հովանու ներքո: