
Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի անվան ազատ ըմբշամարտի միջազգային ավանդական հուշամրցաշարը:
Ութ երկրների մինչև 20 տարեկան 140 մասնակիցների մրցությունում իրենց գերազանց դրսևորեցին ՌԴ –ի ներկայացուցիչները: Նրանք տասը քաշային կարգերից իննում դարձան հաղթողներ: Տանտերերից պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց միայն Գագիկ Ղազարյանը / 61 կգ /: