
ՀՖՖ –ն հրապարակել է հետևյալ հայտարարությունը.
«Հարգելի՛ երկրպագուներ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է:
Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հավելենք, որ մարտի 19-ին ժամը 11:00-ին, կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև ԶԼՄ-ների հավատարմագրումը:
Ժամը 12:00-ին էլ Հայաստանի հավաքականի՝ Armenia National Teams պաշտոնական էջերում կհրապարակվի ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը»: