ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

11:37 - 27 Մար, 2023

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան / UWW /  օրերս հրապարակել էր ազատ ըմբշամարտի  բոլոր տասը քաշային կարգերի դասակարգման  վարկանիշային աղյուսակը: Եվ ահա ներկայացվել է նաև հունահռոմեականի վարկանիշայինը, որտեղ տեղ են գտել   մեր չորս մարզիկներ:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը ութերորդն է, 63 կգ – ում Հրաչյա Պողոսյանը հինգերորդն է,  77 –ում Մալխաս Ամոյանը  չորրորդն է  և 97 կգ –ում  Արթուր Ալեքսանյանը ՝ երկրորդը: 

Այլ նորություններ