
Հայաստանի մինչև 16 տարեկան բասկետբոլիստների ակումբային հավաքականը երեկվանից ներգրավվել է Վրաստանի Թելավի քաղաքում մեկնարկած Եվրոպական երիտասարդական բասկետբոլի լիգայի / EYBL / հեղինակավոր մրցաշարի հերթական փուլին:
Մասնակիցներն են Վրաստանի, Լատվիայի և Ղազախստանի ակումբային թիմերը:
Մեր պատվիրակները մրցավայր են մեկնել Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ, իսկ նրա օգնականն է Լևոն Սարմազյանը։
Առաջին տուրում հայ բասկետբոլիստները 82 : 61 հաշվով հաղթեցին «Թելավի U16»-ին:
ՀՀ թիմից աչքի ընկան ռուսական ակումբներում հանդես եկող Դմիտրի Աջյանը՝ 26 միավոր և Միխայիլ Պետրովը՝ 22 միավոր ու 15 ռեբաունդ: