ՍԵՐԲ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11:37 - 23 Մար, 2026

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆիզպատրաստականության մարզիչ է նշանակվել  սերբ  Պրեդրագ Բոժիչը:

43-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Սերբիայի հավաքականում, ինչպես նաև Բելգրադի «Պարտիզան» ակումբում:

Այդ պաշտոնում Բոժիչը փոխարինել է իսպանացի Խավիեր Մինյանոյին, որն իր աշխատանքը  շարունակելու է  իր հայրենիքում:

Պրեդրագ Բոժիչն   արդեն անցկացրել է առաջին մարզումը ազգայինի հետ, որը նախապատրաստվում է Բելառուսի հետ ընկերական խաղին:  

Նշենք, որ Հայաստանի թիմը  հունիսին Երևանում կանցկացնի երկու ընկերական հանդիպում. հունիսի 6-ին կընդունի Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականին։

Երկու հանդիպումն էլ կանցկացվի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

 

 

 

Այլ նորություններ