ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

12:27 - 26 Մար, 2026

Ծաղկաձորում  ընդգրկուն կազմով  ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը: Պարապող 38 մարզիկներից ութը կանայք են:

Գլխավոր մարզիչներ  Ռուդիկ Մկրտչյանը / տղամարդականց /  և Վազգեն Բադալյանը / կանանց /  իրենց օգնականների հետ հիմնական ուշադրությունը հատկացնում են բռնցքամարտիկների ընդհանուր ֆիզպատրաստականության բարելավման գործին:

Ծաղկաձորից հետո հավաքը կշարունակվի մայրաքաղաքի Օլիմպավանում: Մասնագետներն արդեն բազմազանություն կհաղորդեն, առավել բովանդակալից կդարձնեն աշխատանքները: Պետք է  շտկել  տեխնիկատակտիկական հարցերում եղած թերությունները, կազմակերպել փորձնական մենամարտեր, բարելավել հատուկ ֆիզպատրաստականությունում նկատվող բացթողումները և այլն:

Ամեն բան պետք է արվի նպատակով, որ թիմերը հաջող մասնակցություն ունենան Բրազիլիայում ապրիլի 20 –ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Հաջորդ փուլերը կանցկացվեն ՉԻնաստանում / հունիսի 15 -ին / և երրորդը ՝  Տաշքենդում  / նոյեմբերի 25  -ին /,   որտեղ  երեք մրցաշարերի հանրագումարով կորոշվեն աշխարհի գավաթակիրները:

Այլ նորություններ