ՀԱՂԹԵՑԻՆ ՀՅՈՒՐԵՐԸ

09:57 - 30 Մար, 2026

Երևանում Հայաստանի  ֆուտբոլի հավաքականը երեկ  ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ: Դաշտի  տերերը պարտվեցին 1 : 2 հաշվով: Տանտերերից  11 մետրանոց տուգանայինով միակ գոլի հեղինակ դարձավ  / 88-րդ րոպեին / Վահան Բիչախչյանը:

Մեր թիմում առաջին առաջին անգամ հանդես եկան Խուլիո Բուենոն, Նարեկ Հովհաննիսյանը, Ֆինն Գերագուսյանը, Կարլեն Հովհաննիսյանը և Արթուր Ասկարյանը։

Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խաղավարտից հետո  ամփոփեց արդյունքները: Նա նաև գնահատեց նորեկների խաղը, կատարած փորձարկումները և այլն:  

Նա լավատեսորեն է տրամադրված: Շեշտեց, որ ժամանակ է պետք, քանզի սա նոր թիմ է։ Տղաները ցույց տվեցին այն ամենը, ինչին ունակ են: Կարևորն այն է, որ մեր խաղացողները  աճելու տեղ  ունեն . . .

 

Այլ նորություններ