ԼՐԱՑԱՎ ՔԱՌՅԱԿԸ

10:27 - 01 Ապր, 2026

Հայտնի է դարձել   ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի C դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին մասնակիցը:  

Անցումային փլեյ-օֆֆի պատասխան  խաղում Լատվիայի հավաքականը հյուրընկալեց Ջիբրալթարի թիմին և հաղթեց նվազագույն՝ 1:0 հաշվով  ու համալրեց քառյակը:

Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր լատվիացիների առավելությամբ  (2:0):

Հիշեցնենք, որ C դիվիզիոնի երկրորդ խմբում են նաև  Մոնտենեգրոյի, Կիպրոսի  և Հայաստանի ընտրանիները: Ազգերի լիգայի մեկնարկը տրվելու է առաջիկա  սեպտեմբերին։

Մինչ այդ, ՀՀ հավաքականը, գլխավոր մարզիչ  Եղիշե Մելիքյանի  ղեկավարությամբ,  Երևանում կանցկացնի  երկու ընկերական մրցամարտ: Հունիսի 6-ին մեր ֆուտբոլիստները կընդունեն Ղազախստանի, իսկ 9-ին՝ Մոլդովայի թիմերին։

 

Այլ նորություններ