ՔԱՌՅԱԿԸ ՀԱՅՏՆԻ Է

11:07 - 03 Ապր, 2026

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության երեկ կայացած քառորդ եզրափակիչի վերջին երկու խաղերի արդյունքում ձևավորվեց կիսաեզրափակիչի մասնակիցների կազմը։

Այսպիսով եզրափակիչ ուղեգրի համար կպայքարեն «Նոան», «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան», ինչպես նաև ՀՀ առաջնության առաջին խմբի ներկայացուցիչ «Անդրանիկը» ։

Նշենք, որ տեղի ունեցած քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան»  2:0 հաշվով հաղթեց «Շիրակին» / առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 1:0 հաշվով /,  իսկ «Անդրանիկը»՝  5։2 հաշվով ՝  «Սյունիքին» / առաջին խաղում գոլեր չէին գրանցվել /։

Այլ նորություններ