ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

10:07 - 15 Ապր, 2026

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է  Եվրոպայի  շախմատի անհատական առաջնությունը: Կայացել են յոթերորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը  յոթ  հնարավորից  վաստակել են 5.5 –ական  միավոր ու բաժանում են հինգերորդ տեղը:

Վեցական միավորով առաջատարներն են Այդին Սուլեյմանլին, Նիկոլոզի Կաչարավան, Յան Մալեկը և Դավիդ Անտոն Գիխարոն:

Ռոբերտ Հովհաննիսյանը և Էմին Օհանյանը ունեն հինգական,  Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արսեն Դավթյանը, Վահե Սուքիասյանը, Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և  Տիգրան Համբարձումյանը՝ 4.5 –ական , իսկ Գաբրիել Սարգսյանը՝ չորս  միավոր:

Այսօր նշանակված են ութերորդ խաղափուլի պարտիաները:  

Առաջնության ավարտին մնացել է  չորս  փուլ:

Այլ նորություններ