ՀՖՖ –ն հայտնում է, որ Քիշնևում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆ» (Մոլդովա) - «Փյունիկ» պատասխան հանդիպումը։
Հիմնական և լրացուցիչ խաղակեսերում գոլ չարձանագրվեց:
Հաղթողին որոշեցին 11 մետրանոց տուգանայինները, որոնք համեմատաբար հաջող իրացրին տանտերերը ՝ 3:2:
«Փյունիկը» դուրս մնաց ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկությունից և պայքարը կշարունակի ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: