
Տեղի են ունեցել Հայաստանի ֆուտբոլին գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները:
«Նոան» ոչ-ոքի է ավարտել խաղը «Արարատ-Արմենիայի» հետ / 0։0 / և առաջին խաղում 1 : 0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ մտել է եզրափակիչ:
Կիսաեզրափակիչի երկրորդ զույգի դիմակայանությունում «Ուրարտուն» նվազագույն հաշվով պարտության է մատնել «Անդրանիկին»՝ 1 : 0: Երկու հանդիպումների արդյունքում երևանյան ակումբը գրանցել է 2։1 հաշիվ և նույնպես հանդես կգա եզրափակիչում:
«Նոա» ակումբի պատմությունում սա կլինի երրորդ եզրափակիչը: Թիմն արդեն երկու անգամ նվաճել է պատվավոր ավարը: Իսկ ահա «Ուրարտուն» 12-րդ անգամ է պայքարելու և նախկինում չորս անգամ դարձել է գավաթակիր։
Ուշադրության է արժանի «Անդրանիկի» ելույթը։ Վարդենիսի այդ ակումբը առաջին լիգայի առաջին թիմն է, որը մրցեց խաղարկության կիսաեզրափակչում։
«Նոա» - «Ուրարտու» ՀՀ գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հանդիպման սկիզբը ՝ ժամը 19:00-ին: