
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում այսօր տեղի կունենա 2025-26 թթ. Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը՝ «Նոա» ու «Ուրարտու» թիմերի միջև:
Գործող գավաթակիր «Նոան» երրորդ անգամ կպայքարի պատվավոր ավարի համար:
Նշենք, որ «Ուրարտուն» ՀՀ առաջին գավաթակիրն է և 12-րդ անգամ է հանդես գալու եզրափակիչում:
Մրցամարտը կսպասարկի Բելգիայի մրցավարական հանձնախումբը՝ Էրիկ Լամբրեխտսենի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Մաթիաս Հիլարտն ու Ջոկ Դե Վեիրդտը:
Խաղի սկիզբը՝ ժամը 19:00-ին: