Էմմա Պողոսովան կմասնակցի միջազգային ուսումնամարզական հավաքի

20:45 - 20 Հուն, 2017

Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք է կազմակերպել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում: Հայաստանից հավաքին մասնակցելու է Էմմա Պողոսովան.

«Միջազգային ֆեդերացիան մեկ մարզիկի է հրավիրել Հայաստանից: Մեր ֆեդերացիան որոշեց, որ Լայպցիգ կմեկնի Էմման, քանի որ նա ունեցել է ամենաբարձր արդյունքը: Տասն օրերի ընթացքում Պողոսովան հնարավորություն կունենա մարզվել բարձրակարգ մարզիչների ղեկավարությամբ, մրցել լավագույն սուսերամարտիկների հետ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Միջազգային ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո Էմմա Պողոսովան հուլիսի 19-26-ը նույն քաղաքում կմասնակցի աշխարհի առաջնությանը: 

Այլ նորություններ