ԿԵՍ ԴԱՐ ԱՌԱՋ

15:47 - 22 Մայ, 2026

1976թ. ամառային օլիմպիական  խաղերից կես դար անց Մոնրեալը  բաց բեմ կդառնա այդ պատմական իրադարձությունը նշելու համար: Կազմակերպվելու են ցուցահանդեսներ, մշակութային  ներկայացումներ, մրցումներ  և այլն:

Միջոցառումների մեծ մասը  անվճար է։ Հետաքրքիր է, որ հուլիսի 4-ին, շաբաթ օրը, բնակչության առջև իր դռները կբացի Ժան-Դրապո պարկի օլիմպիական ավանը:

Երեխաները հնարավորություն կստանան  իրենց ունակությունները փորձել տարբեր մարզաձևերում, օգտվել  զվարճանքի գոտիներից, մասնակցել խաղային, մշակութային միջոցառումներին . . .

Մոնրեալի օլիմպիական խաղերին մասնակցել է 92 երկրի  6,028 (4,781 տղամարդ, 1,247 կին) մարզիկ – մարզուհի:  21 մարզաձևերում խաղարկվել է մեդալների  198 հավաքածու: 

Խաղերի բացումը հայտարարել է Եղիսաբեթ II թագուհին՝ հուլիսի 17 –ին,  իսկ  փակումը տեղի է ունեցել   օգոստոսի 1 –ին:

Հայ մարզասերին հիշեցնենք, որ Մոնրեալի բռնցքամարտի մրցաշարում, ԽՍՀՄ հավաքականի կազմում, հանդես է եկել նաև երևանցի Դավիթ Թորոսյանը: Նա գրավել է երրորդ տեղը և պարգևատրվել է բրոնզե մեդալով:

Ի դեպ, Դավթին ռինգ է ուղեկցել ՀՀ –ում ԽՍՀՄ  թիմի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Նա հիշեցրեց երրորդ փուլում  կաշվե ձեռնոցի հայ վարպետի մենամարտը կուբացի Ռամոն Դուվալոնի  հետ: Թեև հաղթանակը շնորհվել է մրցակցին, բայց կողմնակալության հետևանքով որակազրկվել  ու հեռացվել են մենամարտը սպասարկած մրցավարները:  Արդարության պարագայում կուբացու փոխարեն չեմպիոնի ոսկե մեդալին մեծ հավանականությամբ կարժանանար Դավիթ Թորոսյանը:

 

Այլ նորություններ