ՈՒԹ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ

11:17 - 03 Հուն, 2026

Վրաստանի Բաթումիում շարունակվող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունում այսօր նշանակված են  իներորդ խաղափուլի  հանդիպումները:

Ութերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը յոթ միավորով  գլխավորում է   իսպանացի  Սաբրինա Վեգա Գուտիեռեսը:

Հայաստանի պատվիրակներից Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են  5.5 –ական  միավոր ու բաժանում են 13-րդ հորիզոնականը:

Պոլինա Կոբակը, Աննա Խաչատրյանը, Լիլիթ Մկրտչյանը ունեն հինգական, իսկ Կիտի Նադանյանը՝ 4.5 և  Անի Ավետիսյանը՝ 4 միավոր:

Այլ նորություններ