
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում երեկ կայացավ Հայաստան - Մոլդովա ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ – ոքի ՝ 1 : 1:
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփելով մրցամարտը, նշեց, որ թեև հաղթանակներ չգրանցվեցին, բայց Ազգերի լիգայի մրցաշարին նախապատրաստվելու առումով հանդիպումները օգտակար եղան, հատկապես` խաղակցվածության առումով:
Մելիքյանը ընդգծեց, որ չի ցանկանում քննադատել ֆուտբոլիստներին: Նրա կարծիքով՝ թիմը ճիշտ ճանապարհի վրա է, բայց պետք է լուծի գլխավոր խնդիրը՝ նպաստավոր պահերը ճիշտ օգտագործելու առումով:
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը նշանակված է սեպտեմբերի 25 –ին: Այդ օրը Ազգերի լիգայի ծրագրով մերոնք կմրցեն Լատվիայի թիմի հետ: