
Բուդապեշտում անցկացված ԵՕԿ –ի գլխավոր համաժողովում ներկայացվել է Ստամբուլում 2027թ. Եվրոպական չորրորդ խաղերի տարբերանիշը՝ նշանավորելով միջոցառման մեկ տարվա հետհաշվարկը:
Պատկերանիշի դիզայնի հիմքում ընկած է Բոսֆորի կամրջի գեղարվեստական ուրվագիծը, որը Ստամբուլի տեսարժան վայրերից մեկն է: Այն խորհրդանշում է քաղաքի եզակի դերը՝ Եվրոպան և Ասիան կապելու գործում։
Խորհրդանիշը ներառում է կակաչի թերթիկներ՝ արտացոլելով միասնությունը, բազմազանությունը և մշակույթների փոխանակումը։
Կամրջից վեր բարձրացող Եվրոպական խաղերի կրակը մարմնավորում է սպորտի կիրքը, էներգիան և հավակնությունը, մինչդեռ խորհրդանիշի վառ գույները արտացոլում են կայունությունը և նշում են մարզիկների, մշակույթների և մարզաձևերի բազմազանությունը և մարդկանց միասնությունը:
Միջոցառումը առաջարկում է Լոս Անջելեսի 2028թ. օլիմպիական խաղերի որակավորման լայն հնարավորություններ:
Թիավարությունը (լողափնյա սպրինտ), ծանրամարտը և սքվոշը իրենց նորամուտը կկատարեն Ստամբուլում, իսկ սքվոշը առաջին անգամ կներկայացվի LA28-ում։
Մարմնամարզությունը, վոլեյբոլը և ըմբշամարտը կվերադառնան ծրագիր՝ Կրակով-Մալոպոլսկա 2023-ի խաղերում բացակայությունից հետո։