
Ավարտվեցին ՀՀ տղամարդկանց և կանանց լողափնյա վոլեյբոլի առաջնությունները:
Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց << Գյումրի >> թիմի՝ Վահե Նազարյան - Կարեն Տիգրանյան զույգը: Երկրորդ տեղը գրավեց ՖԻՄԱ -ն / Խաչատուր Ասմարյան – Հայկ Բաղրամյան / և երրորդը ՝ ՀՀ երիտասարդական հավաքականը / Ֆիդուսի Կեսոյան – Ալեն Ալեքսանյան/:

Կանանց առաջնությունում հաղթեց << Երևանը >> / Միլենա Տոնոյան - Ելիզավետա Տոնոյան /, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար << Արաբկիրը >> / Ամալյա Կարապետյան - Վերա Մկրդումյան/ և ԽՄՕՄՄ -ը / Նարինե Հակոբյան – Սյուզաննա Մկրտչյան /:

Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով,գավաթներով, և դրամական պարգևներով:
Հաղթող թիմերը իրավունք ստացան մասնակցելու 2026թ. կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնության 1- ին փուլին։