Երևանում անցկացվել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը։ << Դինամո >> մարզադահլիճում մեդալների համար պայքարել են տղամարդկանց ութ և կանանց երեք քաշային կարգերի 50 ներկայացուցիչներ։
Տղամարդկանց մրցաշարում ըստ քաշային կարգերի երկրի չեմպիոնի կոչումը նվաճել են Արթուր Հովհաննիսյանը / 52 կգ /, Արթուր Ղազարյանը / 57 կգ /, Նարեկ Հովհաննիսյանը /63 կգ /, Արմեն Մաշակարյանը / 69 կգ /, Արման Դարչինյանը / 75 կգ /, Համբարձում Հակոբյանը / 81 կգ /, Հենրիկ Սարգսյանը / 91 կգ / և Դավիթ Չալոյանը / +91 կգ/։ Կանայք․ Լիլիթ Դալաքյան / 48 կգ /, Սոնա Հարությունյան / 64 կգ / և Անի Հովսեփյան / 75 կգ /: