ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

11:08 - 25 Փետ, 2021

Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում շարունակվում  է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Կանանց որակավորման փուլի մեկնարկը հաջող էր աշոցքցի Կատյա Գալստյանի համար: 43 մասնակիցների պայքարում, 5կմ. ազատ ոճի  մրցաձևում տարածությունում,   գրավեց երրորդ տեղը և առաջին տասնյակը զբաղեցրած մյուս մարզուհիների հետ իրավունք նվաճեց մասնակցելու հաջորդ փուլի մրցումներին: Կատյան հանդես կգա 7, 5 կմ. + 7, 5 կմ. ազատ, դասական և 10 կմ. ազատ  ոճերի մրցավազքերում:

Տղամարդկանց մրցաշարի Հայաստանի ներկայացուցիչները անհատական բարձր գործակիցների շնորհիվ միանգամից  իրենց ունակությունները կդրսևորեն  հիմնական փուլի մրցումներում:

Արժե նշել, որ որակավորման փուլում  ընդհանրապես մեդալներ չեն շնորհվում:

Այլ նորություններ