Ցանկանում ենք հետևել մեծահասակների հավաքականի օրինակին. Քրիս Մայես

15:40 - 14 Հուլ, 2016

Հուլիսի 15-ին Հունաստանի Խալկիդա քաղաքում մեկնարկում է Եվրոպայի մինչև 20 տարեկանների բասկետբոլի B դիվիզիոնի առաջնությունը: Մեկնումից առաջ Հայաստանի հավաքականի մարզչի օգնական, անգլիացի Քրիս Մայեսը պատասխանեց ՀԱՕԿ լրատվականի հարցերին:

-Պարոն Մայես, ի՞նչ կասեք հավաքականի տղաների մասին, ինչպիսի՞ ներուժ ունեն նրանք:  

-Թիմը շատ հավասարակշռված է: Նրանք ցանկանում են Հայաստանի համար լավ արդյունք ցույց տալ: Նախորդ շաբաթը նախապարաստական էր և մենք փորձում էինք թիմային խաղը լավացնել:

-Տղաները մեկ ամսից ավել է ինչ հավաքի են մասնակցում, նկատո՞ւմ եք նրանց մոտ թիմային խաղի ուժեղացում:

-Թիմային խաղը սկսել է ուժեղանալ: Հավաքականի անդամները սկսել են համախմբվել և միավորվել: Չնայած Սթիվենը ուշ միացավ թիմին, սակայն նա միանգամից «մտավ» խաղի մեջ: Թիմային խաղում առաջընթաց ենք նկատում: Նա շատ բարձրակարգ խաղացող է:

-Ընկերական հանդիպումներ ևս անցկացվեցին, ի՞նչ եզրակացություններ արեցիք դրանցից հետո:

-Առաջին երկու ընկերական հանդիպումները մենք անցկացրինք Իրանի մեծահասակների և երիտասարդական հավաքականների հետ: Այդ խաղերի ընթացքում փորձեցինք իրար ավելի լավ ճանաչել: Խաղակցվածության և ինչ-որ կոմբինացիաների մասին պատկերացում կարող ենք կազմել միայն ընկերական հանդիպումներում: Այս երկու-երեք խաղերը մեզ օգնեցին:

-Թիմին է միացել երիտասարդ բասկետբոլիստ, NBA-ի ծագող աստղ Սթիվեն Էնոչը, ի՞նչ կասեք նրա և թիմի համագործակցության մասին:

-Նա շատ աթլետիկ է, մեծ պոտենցիալ ունի: Ի սկզբանե ինձ թվոմ էր, որ կոպիտ խաղացող է, սակայն դա այդպես չէ: Նա կարողանում է ազդել խաղացողների վրա: Նրա ազդեցությունն իսկապես մեծ է: Սթիվենը բարձրակարգ բասկետբոլիստ է, մենք ուրախ ենք, որ նա համալրել է Հայաստանի հավաքականը:

-Հայաստանի հավաքականը խաղալու է A խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի և Վրաստանի հետ: Ուսումնասիրե՞լ եք ձեր մրցակիցներին:

-Մի փոքր ինֆորմացիա ունենք Պորտուգալիայի մասին: Մակեդոնիան անցած տարվա համեմատ շատ չի փոխվել: Մի խոսքով՝ բարդ մրցակցություն է սպասվում:

 -Ի՞նչ եք ակնկալում Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունից:

-Մեր ակնկալիքներն ավելի մեծ են, քան առաջ: Մենք ցանկանոմ ենք, որ հայկական բասկետբոլը վերելք ապրի: Ցանկնում ենք հետևել մեծահասակների հավաքականի օրինակին և հպարտության առիթ դառնալ հայ ազգի համար:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ